
Սլավյանսկի աշխարհազորի մարտիկները հայտնել են, որ Կրասնի Լիման քաղաքի շրջանում իրենց հաջողվել է հետ մղել ուկրաինական բանակի հարձակումը: Նրանց հաջողվել է անգամ մի քանի զրահամեքենա խփել. տեղեկացնում է РИА Новости-ն:
Աշխարհազորայինները հավելել են, որ ուկրաինական բանակը գործի է դրել օդուժը` Սու-25 ինքնաթիռներ և ռազմական ուղղաթիռներ, որոնք գրոհել են Սեմյոնովկա գյուղի դիրքերը:
Ազգային գվարդիան վերսկսել է Սլավյանսկի ռմբակոծումը վաղ առավոտյան, երկնքում հայտնվել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բանակն օգտագործում է նաև անօդաչու սարքեր: