Անցած տարի մարզերում շահագործման է հանձնվել 26 մլրդ դրամի բնակելի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանային շինարարություներ ծախսային ծրագրի շնորհիվ 2011թ. մարզերում շահագործման են հանձնվել մոտ 26 մլդ դրամի բնակելի շինարարության օբյեկտներ,- այսօր լրագրղների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: “220 մլն դրամով ավարտին է հասցվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 5 եւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունը”,- ասաց նա:Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ 2011թ. պետական բյուջեով նախատեսված էր իրականացնել մոտ 34 մլդ դրամի ծախսային ծրագրեր: Ըստ այդմ՝ նորոգվել է 76 կրթական օբյեկտ, որից 24-ը Երեւան քաղաքում եւ 52-ը մարզերում: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 4 մլրդ 170 մլն դրամ: Իսկ մոտ 1 մլրդ 848 մլն դրամով մարզերում կառուցվել է 16 կրթական օբյեկտ:




Լրահոս