«Վանաձոր» առողջարանի և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պահակ 58-ամյա Լյովա Բուլղադարյանը մայիսի 31-ին դաժան ծեծի է ենթարկվել:
Այս պահին նա գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նրա վիճակը կայուն ծանր է:
Տեղեկացնենք, որ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները կատարվածի առնչությամբ ձերբակալել են 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանին, որը նախնական վարկածով եղել է ալկոհոլի ազդեցության տակ և փնտրել է իր ընկերներին։
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան