
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է 37 մլն եվրո վճարել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի դիմաց, տեղեկացնում է isport.ua-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի հետ պայմանագիր ստորագրելու հարցում առաջատարը «Չելսին» է, որը մտադիր է կատալոնացիների սանով փոխարինել հեռացող Ֆրենկ Լեմպարդին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի նախկին չեմպիոնը պատրաստ է վաճառել Ֆաբրեգասին 30 մլն եվրոյով: