
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անհրաժեշտ է համարում Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ:
«Մենք նախկին պես Ղրիմը դիտարկում ենք որպես Ուկրաինայի մաս»,-հայտարարել է նա ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:
Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինայում ընթացող դեպքերին ռազմական միջամտության հնարավորությունը: «Մենք չենք դիտարկում ռազմական տարբերակը և համարում ենք, որ առաջ ընթանալու ճիշտ տարբերակը ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծումն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում շարունակվում են ռազմական բախումները ուժայինների և ռուսամետ ցուցարարների միջև: