Եվրամիության հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը կոչ է արել Գերմանիային լուծել Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ Հայոց ցեղասպանության շուրջ պատմական վեճը,- գրում է գերմանական Welt-ը: Բաղըշն ընդգծել է, որ այն փաստաթղթերը, որոնք ինքն է տեսել, ապացուցում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման նպատակ չի հետապնդվել, այլ եղել է քաղաքացիական պատերազմե: Նրա խոսքով` “զոհեր եղել են եւ թուրքերի, եւ հայերի կողմից”:Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այժմ ֆրանսիական Սահմանադրական դատարանը քննում է օրենքի` երկրի սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում գերմանացիների օգնությունն է հայցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ