
armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի եւ տարբեր պետական կառույցների միջեւ համակարգված համագործակցության, ինչպես նաեւ ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: