Սխալ է պատմական կերպարներին դատել մեր օրերում: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ աղմուկին, ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Անձամբ նախարարը խնդիրն առանձնապես շատ կարևոր չի համարում, այլ կարևորում է նմանատիպ իրավիճակներում հանրության կարծիքի հաշվառումը:
«Շատ կարևորում եմ, երբ կարևորագույն որոշումները որևէ պետական մակարդակում՝ թե՛ պետական, թե՛ համապետական, թե՛ համայնքային մակարդակում, անցնեն հանրային քննարկման համապատասխան ընթացակարգեր, և այս կամ այն ձևով հանրությունը մասնակից դառնա որոշումների կայացմանը: Սա շատ ակտիվ թեմա է. կարծում եմ՝ կա հանրային քննարկում»ասաց նախարարը, հավելելով, թե չի կարծում, որ մենք հիմա ապրում ենք այնպիսի աշխարհում, որ պետությունը հաշվի չառնի հանրության կամ հասարակության կարծիքը:
Պետական մարմիններն ու հասարակական գործիչները ստիպված են այս կամ այն կերպ հաշվի նստել հանրության կարծիքի հետ»,- հավելեց նախարարը: