
Պսկովում բնակվող 5-ամսական Արտյոմ Մ.-ն մահացել է ալկոհոլից: Փորձագետները նրա արյան մեջ 0.5մլ ալկոհոլ են հայտնաբերել, ինչը երեխայի մահվան պատճառ է դարձել,- տեղեկացնում Life News-ը: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխային երկար ժամանակ ալկոհոլ են խմեցրել: Ալկոհոլը կուտակվելով երեխայի ճարպային հյուսվաքներում թունավորում է առաջացրել, ինչի արդյունքում նա մահացել է:Երեխայի մայրը հետախուզվում է, նախաքննությունը շարունակվում է: