ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ով է փոխարինելու պատգամավորի լիազորությունները դադարեցրած Մարտին Սարգսյանին:
«Քննարկում դեռ չենք ունեցել, հավանաբար այն տեղի կունենա հինգշաբթի օրը: Բայց, ըստ հերթականության, Վազգեն Կարախանյանն է, ով հաջորդում է Մարտին Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ armlur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարության կազմի փոփոխություններից հետո փոփոխություններ սպասվում են նաև օրենսդիր մարմնում, մասնավորապես՝ մի քանի պատգամավոր պաշտոն կստանձնի գործադիրում, իսկ մի քանիսն էլ պատգամավորական մանդատ կստանա: Մի քանիսի թվում էին Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, որոնք արդեն աշխատում են օրենսդիր մարմնում. Լեռնիկ Ալեքսանյանը՝ որպես պատգամավոր, Գագիկ Մելիքյանը` որպես ՀՀԿ խմբակցության քարտուղար: Հերթը հասել է Վազգեն Կարախանյանին:
Սոնա Դավթյան