
Պարզվում Է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն աշխատավարձ չեն ստացել: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հավաստմամբ՝ աշխատավարձերի ուշացում եղել է , սակայն փրկարարները այսօր,վաղը կստանան՝ ուշացումը պատճառաբանելով, որ բոլորովին վերջերս փրկարար ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում մի շարք ստորաբաժանումներ` այդ թվում եւ փրկարարները, միավորվեցին նախարարությանը` միասնական բյուջե ունենալու գաղափարի հիման վրա՝ հավելելով՝ որ նախարարության բյուջեն 7 մլն է, որից 5-ը փրկարարներինն էր, իսկ հիմա, փոփոխության արդյունքում, այդ բյուջեն կլինի միասնական ու նման երեւույթներ չեն կրկնվի: