
Armlur.am ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից, որ Երեւանում նախորդ տարի աշնանը վնասազերծված բանդայի անդամ, եզդի 19-ամյա Քյարամ Ամոյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այսօր Քհարամին այցելության են գնացել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ բժիշկների հավաստմամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Որդու առողջական վիճակի մասին մտահոգ մայրը բազմափիվ անգամ դիմել է որդուն հոսպիտալ տեղափոխելու համար, բայց նրան մերժել են: ՄԻՊ աշխատակազմը վերջինիս հրավիրել ՄԻՊ գրասենյակ , որ դիմում բողոք ներկայացնի խնդրի առնչությամբ: