
Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ երկրներից ոչ մեկը չի ընդունի Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները. համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Սիրիայի նախագահական ընտրությունները ֆարս են: Դրանք չեն համապատասխանում ազատ, ազնիվ և արդար ընտրությունների միջազգային չափանիշներին:
Ես համոզված եմ, որ դաշնակիցներից ոչ մեկը չի ընդունի այդ, այսպես կոչված, ընտրությունների արդյունքները», – РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռասմուսսենը: