Սեյրան Օհանյան . Ադրբեջանից արձակված կրակոցներին պատասխանում ենք 10-ը 1-ի հարաբերությամբ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Զինված Ուժերը շփման գծում Ադրբեջանի կողմից արձակված տասը կրակոցին պատասխանում են մեկով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: “Կոնկրետ իմ կողմից հրաման կա, որպեսզի պատասխանեն այն կրակոցներին, որոնք արձակվում են դիպուկահարների կողմից՝ այդ կրակոցները կանխելու նպատակով: Անկանոն կրակոցների մենք չենք պատասխանում”,- նշեց նա: Նախարարը նաև ավելացրեց, որ պատասխան կրակ է արձակվում նաև գիշերային ժամերին հնարավոր շարժը կամ աննկատ գործողությունները կանխելու համար:”Ամեն ինչ արվում է անվտանգությունն առաջին գծում ապահովելու համար: Մեր դիտակետերի հնարավորությունները թե գիշերային, թե ցերեկային պայամններում բարձր է և պատրաստ թշնամու կողմից ձեռնարկված ցանկացած գործողություների հակահարված հասցնել”,- վստահեցրևեց Սեյրան Օհանյանը: 




Լրահոս