2014թ. հունիսի 1-ին հանրահայտ օվկիանոսագետ Ժակ իվ Կուստոյի թոռը` Ֆաբյեն Կուստոն, իր թիմի հետ մեկտող անսովոր արշավանք է սկսել: Օվկիանոսի հատակն ընկղմվելու գործողությունը, որը ստացել է Mission 31 անվանումը, կտևի 31 օր:
Այսպիսով՝ հետազոտողը կարող է գերազանցել ստորգետնյա արշավների տևողության իր պապի ռեկորդը:
Կուստոն և իր գործընկերները մեկ ամիս կբնակվեն Aquarius Reef Base ստորջրյա համալիրում, որը գտնվում է Ֆլորիդա-Քիս արշիպելագում՝ ջրի մակերեսից 19 մ խորության վրա:
Ակվանավտները կօգտագործեն նոր տեխնոլոգիաներ և կուսումնասիրեն կյանքի ծովային տեսակների վրա կլիմայի փոփոխության հետևանքները. տեղեկացնում է vesti.ru-ն: