Կյանքին ինքնակամ հրաժեշտ տալու խնդիրը մարդկությանն, իհարկե, բոլոր ժամանակներում է ուղեկցել:
Վերջին տարիներին, ցավոք, վիճակագրությունը սահմռկեցուցիչ թվեր է հրամցնում մեր հասարակության շրջանում նույնպես ինքնասպանությունների շեշտակի աճի վերաբերյալ:
Հանրությունն իր իսկ ներսում տեղի ունեցող ողբերգությունների մասին տարբեր մեկնաբանություններ ունի:
Armlur.am-ի հարցումներում առանձնացվեց հատկապես սոցիալական գործոնի ազդեցությունը: Քիչ չէին նաև անձնական պատճառների, կրոնական կառույցների և համացանցի ազդեցության մասին հիմնավորումները:
Այսպիսով՝ որքան էլ կյանքին ինքնակամ հրաժեշտ տալու երևույթը դատապարտելի համարվի, այսուհանդերձ, շատերը դիմում են այդ քայլին` անդառնալի հետևանքի ողջ ծանրությունն ու վիշտը թողնելով հարազատների ուսերին:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան