ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններին ընդառաջ` իշխանությունները խոսքի ազատության դեմ ճնշումների նոր ալիք են սկսել: Երեկ անհեթեթ մեղադրանքով ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը: Եւ ոստիկանության հաղորդագրությունը պարզապես հիմնավորեց այն տեսակետը, որ Գեւորգյանին մեկուսացրել են իր մասնագիտական գործունեության համար` վրեժ լուծելու նպատակով: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Հայկ Գեւորգյանին ձերբակալել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով` նրա դեմ հրապարակված հոդվածների պատճառով, եւ սա հերթական «մասկի շոուն» է:
«Ժողովուրդ» օրաթերթը խստորեն դատապարտում է գործադիր իշխանության այս պահվածքը եւ ոստիկանությունից պահանջում անհապաղ ազատ արձակել մեր գործընկերոջը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս