Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել, հայտնի չէ: Թեեւ հասկանալի է, որ զրույցի հիմնական թեման վերաբերել է ներքաղաքական խնդիրներին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման հանդիպման վերաբերյալ ինքը չունի որեւէ տեղեկություն: Հիշեցնենք, որ այսօրվանից Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա, ըստ պաշտոնական պարզաբանման` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` նա Հայաստան կվերադառնա ՌԴ-ում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ավարտից հետո:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ