«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ հաստատեց մեր տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. «Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք` դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված էլ չի եղել»: Այնուամենայնիվ, մենք Կոստանյանին շուտափույթ առողջություն ենք մաղթում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ