
Մայիսի 29-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային, կողմային մակերեսի անոթային կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Ադամ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Տուժողը հետագայում բժշկին հայտնել է, որ «Այրարատ» կինոթատրոնի դիմացի կանգառում անհայտ անձանց կողմից վնասվածք է ստացել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Կենտրոնական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Արամայիս Հ.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Արամայիս Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն