«ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՂՈՆԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ հինգ ամիս է անցել հայտնի «բանդայի» վնասազերծումից, սակայն տուժածներից ոչ մեկը հետ չի ստացել իրենից գողացված որեւէ ապրանք: ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Բացարձակապես ոչինչ չկա, ոչ մի փոփոխություն, ասում են` դեռ քննություն է ընթանում, ոչ մի տեղեկություն չկա»:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից մեծ աղմուկով վնասազերծվեց «բանդան», ձերբակալվեց 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, ավելի ուշ կալանավորվեցին: Սակայն մինչ այժմ հանցագործների կողմից գողացված իրերը չկան: Սա նշանակում է, որ կա՛մ նրանք չէին այդ «բանդայի» անդամները, կա՛մ էլ պարզապես ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում գտնել գողոնը: Երրորդ տարբերակ չկա: Գողոն գտնելը, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, «ուչաստկովիի» մակարդակի հարց է:




Լրահոս