ԲԵՆԻԿԸ ԿԱՏԱՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներից  մեզ տեղեկացրին, որ կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանը պատրաստվում է տվյալ հաստատությունը սեփականաշնորհել: Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունն արգելում է գիտահետազոտական ինստիտուտի սեփականաշնորհումը: Նշենք, որ խոսքն այն Բենիկի մասին է, որը «Ժողովուրդ»-ի դեմ դատական հայց է ներկայացրել եւ 2,5 միլիոն դրամ է պահանջում: Հավանաբար մեր հաշվին է ցանկանում գնել ինստիտուտը:
Ինչեւէ, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները` զանգահարեցինք Հարությունյանին` ճշտելու ստացած տեղեկությունը: «Ո՛չ, ո՛չ, դա կեղծիք է, ինչպես շատ կեղծիքներ վերջին էտապում լրագրողներն իմ մասին տպում են, դա կեղծիք է, իմ շրջապատից է, թե Ձեր շրջապատից, ինձ համար մեկ է»,-անմիջապես հերքեց Հարությունյանը: Իսկ երբ հիշեց, որ խոսում է «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ, «հարձակվեց». «Եւ Դուք չեք ամաչում, ինձ դիմո՞ւմ եք… Իմ նման հեղինակավոր մարդուն  զրպարտելո՛ւց ամաչեք, ես դա կապացուցեմ, դուք կտեսնեք, թե դուք որքան ստահոդ, անազնիվ եւ ձեր մեկնաբանություններով թույն եք թափում»: Իհարկե, մենք էլ ենք սպասում, որ Բենիկ Նիկոլաեւիչը դատարանում ապացուցի «Ժողովուրդ»-ի «անազնվությունն» ու «թունավոր» կեցվածքը: Միայն լավ կլիներ, որ գոնե «լիկբեզ» աներ իր փաստաբանների հետ, որպեսզի  դատարանում չկմկմային դատավորի հարցերից, թե կոնկրետ որ բառն է վիրավորել կամ զրպարտել: Ամոթը դա՛ է, Բենիկ Նիկոլաեւիչ:




Լրահոս