Հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին` երկու թունելի արանքում, տեղի է ունեցել քարաթափում: Մեծ թվով քարեր են թափվել, որի պատճառով փակվել է ճանապարհը:Armlur.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նրա խոսքով` այս պահին արդեն ժամանել է ճանապարհը բացող տեխնիկան, որն աշխատում է: «Մեծ մեքենաները կանգնել են թունելներում, նրանց հետ ու առաջ գնալն արդեն դժվարացնում է աշխատանքները»,- ասաց մարզպետը` հավելելով, որ իրավասու բոլոր կառույցներն դեպքի վայրում են: «Մոտ ժամ ու կեսից, եթե մեքենաները չխանգարեն, ճանապարհը գոնե միակողմանի բաց կլինի»,- եզրափակեց Նալբանդյանը:
Սոնա Դավթյան