
ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Կալանքը կիրառվել է կասկածյալի բացակայությամբ: Այսինքն` երբ նախաքննության մարմինը հայտնաբերի կասկածյալին, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան վերահաստատման: