ՏԱՐԵՑ «ԲԱԶԵՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններին ընդառաջ` ՀՀԿ-ն զարմանալի հոգատարություն է դրսեւորում. բարեգործական ակցիաներից բացի, ՀՀԿ-ն զբաղվում է նաեւ իր կուսակցականների հանգստի կազմակերպմամբ: Երեկ` կեսօրից, ՀՀԿ գրասենյակի մոտ աննախադեպ ակտիվություն էր, հավաքվել էին մի խումբ կանայք` մեծ պայուսակներով ու ճամպրուկներով: Մեր թղթակցին նրանք տեղեկացրել են, որ մեկնում են Ծաղկաձոր: «Ժողովուրդ»-ին ՀՀԿ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այդ միջոցառումը կազմակերպել է ՀՀԿ կանանց խորհուրդը: Կուսակցությունն ակտիվիստ կանանց տարել է Ծաղկաձոր` հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու եւ նժդեհյան գաղափարներով տոգորվելու համար: Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում նման ակցիաները կրելու են պարբերական բնույթ: Ընտրական խժդժություններից առաջ ՀՀԿ-ն որոշել է հանգստանալ:




Լրահոս