Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 48-ամյա բնակիչ Սուսաննա Պապոյանը պլաստմասե ձողերով հարվածներ է հասցրել իշխանության ներկայացուցիչ, նույն քաղաքի բնակիչ Արթուր Քարհանյանին:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 2-ին` այն ժամանակ, երբ Ս. Պապոյանը գտնվել է հետախուզման մեջ` ՀՀ քր. օր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` կատարել է առանձնապես խոշոր չափերի խարդախություններ:
Վերոնշյալ բռնության պատճառ է եղել Ա. Քարհանյանի ծառայողական պարտականություններից դժգոհ լինելը: Իսկ կնոջ կողմից պետական պաշտոնյային հարվածներ հասցնելը վերջինիս առողջության համար լուրջ վտանգ չի եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մակագրվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աղասի Մկոյանին:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ նախկինում չդատված Սուսաննա Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1 մասի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Պապոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին
Նրա շահերը դատարանում պաշտպանում է Հրանտ Անանյանը: