Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ԱԺ-ում ուշագրավ բացահայտում է արել: Ներկայացնելով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է հրատապ ու ընդգրկել ԱԺ օրակարգ, նա հայտարարել է, թե դրա նպատակն ուղղված է բանկային համակարգի վերհանմանը: Սակայն նախարարն իր խոսքը չի շարունակել ու չի մանրամասնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նախագծով նախատեսվում է 3 մլն դրամից ավելի գնումներ կատարել ոչ թե կանխիկ, այլ բանկային փոխանցումների միջոցով: Գումարները շրջանառվելու են բանկերի միջոցով ու գերշահույթներ են ապահովելու վարչապետի սիրելի բանկերի համար: Ասել է թե` կրկին գումարները հոսելու են վարչապետ Տիգրան Սարգսյանի գրպանը, քանի որ բանկային համակարգը գործում է վարչապետի հովանու ներքո:
ՀԱՆՈՒՆ ՏԻԳՐԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ