Գնաճին զուգահեռ նվազում է ՀՀ բնակչության թիվը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության՝ մայիսի 29-ի նիստին Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ղեկավար Ստեփան Մնացականյանի զեկույցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց` «Սրտաճմլիկ բառեր  եք ասում»:  

Թեեւ վարչապետի խոսքը վերաբերում էր նիստի օրակարգին, բայց իդեալական համակցմամբ դիպուկ բնորոշում է  հայաստանյան իրականության «սրտաճմլիկ» պատկերը` ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների:

Այսպես. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ: Հատկապես շատ են բարձրացել ծառայությունների գները՝ 8.5 տոկոսով, ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները բարձրացել են 7.3 տոկոսով: Իսկ գնաճին զուգահեռ, կրկին ըստ ԱՎԾ-ի՝ նվազում է ՀՀ բնակչության թիվը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 12 հազար 400 մարդ, այնինչ՝ 2013թ. ապրիլի 1-ին 3մլն 28 հազար էր: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում մշտական բնակչությունը նվազել է 15,600 մարդով:»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս