«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս շուրջ չորս ժամ քննարկում իրականացնելուց հետո քառյակը համաձայնության եկավ 12 կետի շուրջ, որը չգիտես ինչու խիստ գաղտնի է պահվում հանրությունից, թեպետ քառյակը պնդում է, որ դրանք ոչ թե իրենց շահերն են ներկայացնում այլ հանրության։ Վերոնշյալ 12 կետը վերջիններս պատրաստվում են ներկայացնել իշխանություններին, ապա աշնանն անել հանրահավաք, այն էլ՝ անկախ նրանից, ՝ իշխանությունները կկատարեն քառյակի 12 դրույթները, թե ոչ։ Թե ինչու է այսօրվա գործը քառյակը թողնում աշնանը եւ անցնում վաղաժամ արձակուրդի, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից, սակայն պարոն Մարգարյանը կարգադրել էր իր աշխատակիցներին՝ բոլոր լրագրողներին ճանապարհ դնել ու ասել, որ այսօր հարցազրույցներ չի տալիս։
Չէ, իսկապես պարոն Մարգարյանն էլ հոգնեց ոչ միայն իր խմբակցության, այլեւ «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի փոխարեն պատասխան տալուց, հատկապես որ ԲՀԿ-ն քառյակում, այնուամենայնիվ, շարունակում է մնալ դիրիժորի դերում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։