Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով երկրորդ տեղում Կիպրոսն է․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են։

«ՉԻ» – Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը։ ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում։  Փաստորեն եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ  հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է։

Իդեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է։ Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում։ Կյանքում գլխի չեք ընկնի։ Կիպրոսը։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետու օֆշորային գոտի է։ Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ։ Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» եւ հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում։ Եվ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, եւ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»։ Ահա եւ ամբողջ վիճակագրությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս