ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բեղերիս կարոտել եմ»:

Րաֆֆի Հովհաննիսյան haynews.am

Կարելի է կարծել, թե «Ժառանգության» առաջնորդն ինքնակամ չի հրաժեշտ տվել սեփական բեղերին, այլ նրան ստիպել են դա անել: Մի՞թե մարդ բեղին էլ կկարոտի… Բարեբախտաբար, պարոն Րաֆֆին ընդամենը բեղերից է զրկվել եւ ոչ թե մարմնի այլ մասերից: Իսկ բեղը վերականգնվելու հատկություն ունի, եթե, իհարկե, դրա նախկին սեփականատերը վերստին նման ցանկություն ունենա: Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանի կորուստը բոլորովին էլ սարսափելիներից չէ: Ցանկության առկայության դեպքում 1-2 շաբաթ հետո ամեն ինչ առաջվանը կարող է լինել, փայփայած երազն էլ` իրականացված: Թող կորստի կարոտը հենց բեղերինը լինի:




Լրահոս