«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից պարզել նրա տեսակետը՝ կապված օրերս ՍերԺ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե «ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»:
Սակայն Ա. Ղուկասյանը շատ վրդովվեց, որ մենք համարձակվել ենք զանգահարել իրեն ու դեռ փորձում ենք ինչ-որ հարց ուղղել. «Չեք զգում, որ կոռեկտ չի իմ անձնական հեռախոսի համարին զանգել ու ինչ-որ հարցեր տալ, ձեզ ով է տվել իմ համարը, դա առաջին, իսկ երկրորդն էլ, եթե հարց ունեք, ապա դիմեք գրասենյակ: Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»,-հայտարարեց Ա. Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը: Ի դեպ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արկադի Ղուկասյանն այդպես է արձագանքում մեր հեռախոսազանգերին, վերջինս մշտապես վրդովվում է, որ իրեն հիշում են ու փորձում են հարց ուղղել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: