«Դաշնակցությունը ձգտելու է լինել առաջինն ընդդիմադիրների մեջ»:
ՀՅԴ-ն սահմանափակում է պայքարի շրջանակը: Իհարկե, Վահան Հովհաննիսյանը հազիվ թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գոյությունը հաշվի չառնի: Բայց խոստովանում է, որ հիմնական պայքարն ընդդիմադիրների մեջ առաջատար դառնալուն է ուղղված լինելու: Այսինքն` Դաշնակցությունը ՀԱԿ-ից այն կողմ մրցակից չի տեսնում: Մինչդեռ հատկապես Կոնգրեսի հետ մրցելու փոխարեն արժեր հենց Կոնգրեսի հետ համագործակցել, որպեսզի ընդդիմությունն ավելի լավ պատկերացներ, թե քվեն ինչպիսի ուժ է, ու դրա պահպանմանն ուղղված քայլերը որքան արդյունավետ կարող են լինել: Այնպես որ, լավ կլինի, որ Դաշնակցությունը փոխի իր թիրախը, եթե, իհարկե, կարող է: