Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող շրջաններում անցկացվել են նախագահական ընտրություններ:
Առավոտյան ժամը 7-ին սկսված ընտրությունների ժամկետը երկարացվել 5 ժամով և տևել մինչև կեսգիշեր:
Սիրիայի իշխանության ընդդիմախոսներն արդեն այդ ընտրությունները «խեղկատակություն» են անվանել:
Ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթել է գործող նախագահ Բաշար Ասադը:
Սիրիայում արդեն 3 տարի տևող քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, մի քանի միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները:
Դամասկոսում կառավարության ներկայացուցիչնեչը պնդում են, որ այս ընտրությունները կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանը. տեղեկացնում է BBC-ին: