Վալերի Օսիպյանը` իր եղբոր որդուն կալանավորելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու` Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի ուշ երեկոյան Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոնշյալ դանակահարության մեջ հիմնականում կասկածվում է Վալերի Օսիպյանի եղբոր որդին:

Armlur.am-ի հետ զրույցում փոխոստիկանապետը վստահեցրեց, որ ինքն անձամբ շահագրգռված է, որ բոլոր մեղավորներն էլ պատժվեն օրենքի ողջ խստությամբ, քանի որ բոլորն էլ օրենքի առաջ հավասար են:

«Վստահ եմ, որ ինքը չի մեղավորը: Հիմա քննություն է գնում, և քննությամբ կպարզվի` ով է մեղավորը` անկախ այն բանից՝ ազգական է, թե ով է: Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, թող գնան պատիժը կրեն»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Տեղեկացնենք, նաև, որ երեկ ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնել է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդությունը:

Կալանքը կիրառվել է կասկածյալի բացակայությամբ, այսինքն` երբ նախաքննության մարմինը հայտնաբերի նրան, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան` վերահաստատման:

Տաթև Հարությունյան




Լրահոս