Ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով վարչության պետ Նելլի Դուրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանում աճել են երեխաների թրաֆիքինգի դեպքերը: 2010թ-ի 3 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 5 դեպք:
ՀԱՐՑ. Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում երեխաների թրաֆիքինգի թվի աճը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երեւույթը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առհասարակ շատ բարդ գործընթաց է եւ պահանջում է լուրջ վերլուծություն: Դա ուժային կառույցների մեծ աշխատանք է, որոնք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նման հանցանք գործողները խստագույնս պատժվեն:
փաստաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. Համեմատելով վերը նշված թվերը` չեմ կարող ասել, որ շատ մեծ աճ է գրանցվել: Առհասարակ թրաֆիքինգ հասկացողությունը մեկնաբանելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործընթացներ:
ԱԺ պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամբողջ աշխարհում է թրաֆիքինգն աճում, միայն Հայաստանում չէ: Միգուցե նախորդ տարի էլ է շատ եղել, բայց չի գրանցվել, հստակ ասել չեմ կարող: Իսկ երեւույթն ինքնին շատ գործոններից է կախված, որոնք այս պահին թվարկել չեմ կարող:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային
հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման երեւույթի կանխարգելման համար պետք է ունենանք պետություն, որը չունենք:
ՀԱԿ անդամ
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ