Ուկրաինական օդուժը նոր հարված է հասցրել Սեմյոնովկային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ավիացիան չորեքշաբթի հերթական հարվածն է հասցրել Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մոտ գտնվող Սեմյոնովկա ավանին: Համեմատաբար հանգիստ գիշերվանից հետո վաղ առավոտյան վերսկսվել է նաև քաղաքի հրետանային ռմբակոծումը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սլավյանսկում դաժան մարտեր էին ընթանում աշխարհազորայինների և ուկրաինական ուժայինների միջև: Դոնեցկում ավերածությունների չափը դեռևս դժվար է գնահատել, քանի որ քաղաքի ռմբակոծությունը շարունակվում է:

Նախօրեին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր Դոնեցկի հյուսիսում «համալիր ակտիվ գործողությունների» կատարման մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի օդուժը հրթիռային օդային հարվածներ է հասցրել Սեմյոնովկային:




Լրահոս