![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/Hovik-Abrahamyan12-e13518623834521.jpg)
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ իր՝ դեսպանների հետ հանդիպմանը, որի ընթացքում 2 հարց է քննարկվել. առաջին` հանձնարարվել է դեսպաններին ներդրումներ բերել Հայաստան, երկրորդ` դեսպանները խնդրել են վարչապետին, որ նախարարները ևս իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնեն:
«Հանդիպման ընթացքում դեսպանները բողոքում էին, որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, ինչպես նաև նախարարներից ներդրումային առաջարկներ չեն ստանում: Ես խնդրում եմ նախարարներին տրամադրել լիարժեք ներդրումային ծրագրեր, որոնք ԱԳ նախարարի միջոցով կներկայացվեն դեսպաններին»,-ասաց վարչապետը: