Երեկ «Առաջին լրատվական»-ի Լոս Անջելեսի թղթակիցը կապ է հաստատել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ եւ փորձել մի քանի հարց ուղղել մարզպետին` 1918-1920 թվականների Սյունիքի պատմության թեմայով թեկնածուական աշխատանքի վերաբերյալ, սակայն մարզպետը զրույցն այլ ուղղությամբ է զարգացրել: -Գիտական աշխատանք եք գրել, ուզում եմ մի քանի հարց տալ… -Իսկ չի՞ լինի անձնականից խոսանք: Երեւի ավարտել եք համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ամուսնացած չեք: -Ինչո՞ւ եք խուսափում իմ հարցերից: -Ես ոնց որ սիրահարվել եմ, կլինի՞ դուրս գաս խմբագրությունից, զանգե՛ս, խոսենք: Ի՞նչ կոշիկի համար ես հագնում: -Ինչո՞ւ, կոշիկնե՞ր եք ուզում ուղարկել ինձ համար: -Այո՛, այո՛, այո՛: (Ծիծաղում է)… Չէ՛, որ բոյդ որոշեմ. 1.80, ինչքա՞ն ա բոյդ: -Հուսախաբ պետք է անեմ, շատ բոյով չեմ: Ձեր ճաշակով չեմ: -Իսկ կաբլուկներ որ հագնում ես, չես դառնո՞ւմ 1.80, էլի չես հասնո՞ւմ, որ կաբլուկներ ես հագնում: -Չէ՛, չեմ հասնում: -Բոյը կապ չունի, Անի՛ ջան, կարեւորը հոգին ա, հոգին մաքուր լինի, սիրտդ բաց լինի: Դե ես ոնց որ սիրահարվել եմ, Անի՛ ջան: Ինձ այնքան դուր եկավ Ձեր ձայնը, Ձեր հեռախոսով զանգե՛ք, խոսենք, գուցե մեր մոտ մի բան ստացվի: -Ձայնից ինչպե՞ս սիրահարվեցիք: -Աստղը չգիտեմ որտեղից, ձեզ մոտ գիշեր, մեզ մոտ ցերեկ, ձայնը ինձ այնքան դուր եկավ, խնդրում եմ Ձեր անձնական հեռախոսից զանգե՛ք ինձ, Անի՛ ջան, խոսանք հա՞: Գուցե մեր մոտ մի բան ստացվի: Շատ հաճելի ձայն ունեք, մնացածների նման չի: