Ձեր ապարատում ներգրավված են բանկի շահերը պաշտպանող «մետաստազներ» ևս. բաց նամակ` վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում մասնավորապես ասվում է:

«Մեծարգո պարոն վարչապետ, Դուք բազմիցս հայտարարել եք, որ կպաշտպանեք գործարարներին, որոնցից փորձում են խլել կայացած բիզնեսը: Դուք ասում էիք, որ այդ հարցում մինչեւ վերջ կգնաք: Խնդրում էիք տեղեկացնել ձեզ ցանկացած նման դեպքի մասին:

Ձեզ տեղյակ եմ պահում այն մասին, որ ես՝ Մանվել Տեր-Առաքելյանս, որը ստեղծել է իր բիզնեսը զրոյից, հայտնվել է այսպիսի իրավիճակում։ Ինձնից ամեն գնով փորձում են խլել կյանքիս գործը:

Մեծարգո պարոն վարչապետ, լիահույս եմ եւ ուղղորդվում եմ Ձեր կոչով եւ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Հին Էրիվան»-ի եւ «Յունիբանկ»-ի անարդար հակամարտությունը, որն արդեն իսկ ունի երեք տարվա պատմություն, և շատ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որը կազմել է մոտ 190.528 դիտում` 10 օրվա ընթացքում:

Մամուլը շատ ակտիվ լուսաբանում է այս թեման: Խնդրում եմ հնարավորություն ստեղծել, որպեսզի ես անձամբ կարողանամ ներկայացնել ողջ գործի էությունը՝ այսպիսով թույլ չտալով չարամիտ մարդկանց իրենց գործը ներկայացնել բանկի օգտին, քանզի Ձեր ապարատում ներգրավված են բանկի շահերը պաշտպանող մետաստազներ ևս»:




Լրահոս