Վերջին մի քանի օրվա ընթացքում անընդհատ խոսվում էր այն մասին, որ Արամեն եւ իր պրոդյուսեր Արմեն Ամիրյանն ինչ-որ կոնֆլիկտի պատճառով այլեւս միասին չեն աշխատելու: Փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Արտավազդ Ամիրյանի փոխանցմամբ` ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել, պարզապես Արամեի պայմանագրի ժամկետն է լրացել, եւ երգիչն այլեւս չի ցանկացել շարունակել համագործակցությունը, ինչը, Արտավազդի կարծիքով, արտիստին բնորոշ երեւույթ է: «Նորմալ է դիտվում, երբ արտիստն ուզում է ինքնուրույն քայլեր անել բնագավառում: Եթե մեզ մնար, բնականաբար, նորից մեծ սիրով կշարունակեինք համագործակցել, հրաժարվելն իր ցանկությունն էր»,-նշել է Արտավազդ Ամիրյանը:
Շրջանառվող լուրերի համաձայն` Արամեի նոր պրոդյուսերը ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն է, ում հետ երգիչն արդեն երկրորդ ամիսն է, ինչ համագործակցում է: Սակայն, ինչպես Արտյոմ Հակոբյանն է ասել, ինքը ոչ թե Արամեի պրոդյուսերն է, այլ համերգային տնօրենը: Մարդ, ով զբաղվում է համերգների հետ կապված կազմակերպչական աշխատանքներով: Համագործակցության առաջարկն էլ ռեժիսորը ստացել է հենց Արամեից:
ԻՐԱԿԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ