Վիտալի Կլիչկոն պաշտոնապես հայտարարվել է Կիևի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի Կիևի քաղաքային խորհդի պաշտոնաթերթ հանդիսացող «Կրեշչատիկ» թերթը հրապարակել է քաղաքագլխի և քաղաքային խորհրդի պատգամավորների մայիսի 25-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, Կիևի քաղաքագլուխը պաշտոնապես հայտարարվել է «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

Բացի այդ, հրապարակվել են Կիևի քաղխորհրդի 120 նորընտիր պատգամավորների ազգանունները: Նրանցից 60-ը ընտրվել են համամասնական, մյուս 60-ը` մեծամասնական ցուցակներով:

Քաղաքագլխի իր պարտականությունների կատարմանը Կլիչկոն ձեռնամուխ կլինի կիրակի օրը՝ հունիսի 8-ին, երբ նորընտիր քաղխորհուրդը պետք է գումարի իր առաջին նիստը: Այդ նույն ժամանակ էլ քաղաքագլուխը և քաղխորհրդի պատգամավորները պետք է երդում տան:




Լրահոս