Նարեկ Սարգսյանի առաջարկը հավանության արժանացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրա­պե­տութ­յան կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապե­տության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպել`«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապե­տության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին իրավունքները և պարտականությունները փոխանցելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Ինչպես կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել  ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ին Հ-97-Ն հրամանագրի 2-րդ կետը:




Լրահոս