ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մոտ քսան տարի ամուսնացած եմ եւ բնակվում եմ ամուսնուս հորը պատկանող բնակարանում: Ամուսինս մահացել է, եւ հիմա հայտնվել են նրա հարազատները ու տանից իրենց մասնաբաժինն են պահանջում: Ես իրավունք ունե՞մ բնակարանն ամբողջությամբ դարձնել իմ սեփականությունը` առանց սկեսրայրիս կամ մյուսների կամքը հաշվի առնելու, քանի որ մոտ քսան տարի ես եւ իմ երեխաները բնակվել ենք այդ հասցեում:

Գոհար Աբրահամյան, 45 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, քանի որ կյանքի ընթացքում սեփականությունը տնօրինվում է սեփականատիրոջ կամքին համապատասխան, իսկ սեփականատիրոջ մահից հետո` կտակի առկայության դեպքում` կտակի, իսկ դրա բացակայության դեպքում` ըստ օրենքի` ժառանգության հիման վրա:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, այս ընտանիքի համար ստեղծված անորոշ իրավիճակը հաղթահարելի է: Եւ Գոհար Աբրահամյանը, ըստ խմբագրությանը հասցեագրված պատասխանի, կարող է ճշգրտել իր անելիքը:




Լրահոս