ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում քանի՞ մասնավոր հավատարմագրված բուհ կա, եւ որոնք են դրանք: Խնդրում եմ տրամադրել ցանկ:

Արման Գալոյան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում գործող ոչ պետական հավատարմագրված բուհերի թիվը 30 է, իսկ առանձին մասնագիտություններով հավատարմագրված ոչ պետական բուհերի թիվը` 6: Կից տրամադրվում է տեղեկատվություն ՀՀ ԿԳՆ-ի կողմից հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին: 2012թ. հունվարի 25-ի դրությամբ նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական բուհերն են`
• Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան,
• Երեւանի «Ազպաթ-Վետերան» դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտ,
• Երեւանի ավանդական բժշկության համալսարան,
• Երեւանի «Գալիք» համալսարան,
• Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա,
• Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարան,
• Երեւանի գյուղատնտեսական համալսարան,
• Երեւանի գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան,
• «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան,
• Երեւանի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարան,
• Երեւանի «Հայբուսակ» համալսարան,
• Հայկական բժշկական ինստիտուտ,
• Երեւանի «Հյուսիսային համալսարան»,
• Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարան,
• Երեւանի հումանիտար ինստիտուտ,
• Երեւանի «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան,
• Երեւանի մենեջմենթի համալսարան,
• Երեւանի Մ. Մաշտոցի համալսարան,
• «Եվրասիա» միջազգային համալսարան,
• Երեւանի Մ. Խորենացու անվան համալսարան,
• Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան,
• Երեւանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիա,
• Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարան,
• Վանաձորի «Մխիթար Գոշ»միջազգային համալսարան,
• Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան,
• Գյումրու «Պրոգրես» համալսարան,
• Հրազդանի հումանիտար ինստիտուտ,
• Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ,
• «Սյունիք» ինստիտուտ,
• Երեւանի «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամ:
ԿԳՆ-ի կողմից 2012թ. հունվարի 25-ի դրությամբ ոչ պետական չհավատարմագրված բուհերն են`
• Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտ,
• Սուրբ Թերեզայի անվան Երեւանի բժշկական համալսարան,
• «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտ,
• Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան,
• Երեւանի մշակույթի համալսարան,
• Երեւանի «Մանց» համալսարան:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար  Մհեր Ղազարյան




Լրահոս