Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր՝ հունիսի 4-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամենամյա լիագումար նիստին:
Այն կանցկացվի ս.թ. հունիսի 5-6-ը Կրետե մարզի վարչական կենտրոն Իրակլիոնում:
Միջոցառմանը կմասնակցի Բելգիայի, Կանադայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հայաստանի և ևս 15 երկրի համանուն ծառայության պատվիրակություն: