Ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան Roland Garros-ի քառորդ եզրափակչում հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին պարտության մատնած իսպանացի Գարբին Մուգուրուսային:
Կիսաեզրափակչում Շարապովան խաղալու է կանադուհի Էժենի Բուշարի հետ, ով հաղթել է իսպանուհի Կարլա Սուերես-Նավարրոյին:
Նշենք, որ Roland Garros-ի քառորդ եզրափակիչ է դուրս եկել մեկ այլ ռուսաստանցի թենիսիստուհի` Սվետլանա Կուզնեցովան, ով հաղթել է չեխ մարզուհի Լյուսի Շաֆարժովային: Քառորդ եզրափակչում Կուզնեցովան հանդիպելու է մրցույթի թիվ չորրորդ «ռակետ» ռումինացի Սիմոնա Հալելի հետ:
Հիշեցնենք, որ Կուզնեցովան Roland Garros-ում հաղթանակ էր տարել 2009-ին:
Շարապովան նշել է, որ եզրափակչի մասին խոսելը վաղ է, սակայն հիանալի կլիներ եզրափակչում հանդիպել Կուզնեցովայի հետ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: