Տղաները շրջում էին թմրանյութը դրամապանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 24 շենքի մոտից, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 32-ամյա Նորայր Խ.-ին և ուղևորներ` նախկինում դատված 30-ամյա Հակոբ Խ.-ին և 23-ամյա Վլադիմիր Ա.-ին:

Խուզարկությամբ Նորայր Խ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված, «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող մոտ 12 գ զանգված, իսկ Վլադիմիր Ա.-ի տաբատի գրպանից` կռփազենք:

Նորայր Խ.-ն Սեբաստիայի փողոցի 22 շենքի բնակարանի ննջասենյակի պահարանից ներկայացրել է իր մոտից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող մոտ 20 գ զանգված:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս