Խաղատուն կմտնեն ֆիննախի անդորրագիր ունենալու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են անձին խաղատուն ներս թողնել միայն  նրա  անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելուց հետո: Նրանք ցանկանում են, որ մինչև 21 տարեկան անձը չկարողանա մուտք գործել խաղասրահ, կենթարկվի 200 հազար դրամ տուգանքի: Պաշտոնյաները նաև առաջարկում են, որ խաղատուն մտնելուց առաջ ստուգվի նաև այն լիազորագիրը, որը պետք է տրամադրի ֆինանսների նախարարությունը: Այսինքն` խաղատուն այցելել ցանկացող անձը պետք է ունենա այդ լիազորագիրը:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև, նախագծի ընդունմամբ, տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:

Առաջարկվում է, որ օրենսդրական նախաձեռնությանն անդրադարձ լինի աշնանային նստաշրջանի ընթացքում, ինչպես նաև` հնարավոր է բարձրացվի տուգանքի չափը:




Լրահոս