Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու: “”Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու: Եվ այդ քաղաքական որոշումը Հանրապետության նախագահը հստակ հայտնել է, եւ այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք””, – Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասաց Սարգսյանը:
























